Thursday, 11 06 2026
13:30
Բողոքի զանգվածային ցույցեր Ալբանիայում
Երևանում սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել
Գագիկ Ծառուկյանը «ստոյկա» կտա, որ ես իրեն գործարք առաջարկեմ․ վարչապետ
13:10
Կոնգոյում հայտնել են էբոլայով վարակման 635 հաստատված դեպքի մասին
Որ իրենց թափ տան՝ ամենամեծ կտորն ականջն է մնալու և արդեն մնացել է․ վարչապետը՝ օլիգարխների մասին
Կապանի 4 գյուղում մի քանի ժամով կտեղակայվի Հարկադիր կատարումն ապահովող ծառայության շարժական գրասենյակը
Պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն․ վարչապետ
12:50
Ավստրալիան կմասնակցի Հորմուզի նեղուցում նավարկության անվտանգության ապահովման առաքելությանը
Եթե ՀԱՊԿ անդամները որոշեն ՀՀ-ին հեռացնել, ստիպված կլինենք այդ որոշումն ընդունել ի գիտություն
Գյումրիում կարկուտի հետևանքով ջրալցվել են տներ, անձրևաջրերի կուտակման պատճառով արգելափակվել են ավտոմեքենաներ
Վստահ եմ՝ առանց ընտրակաշառքի՝ եռագլուխներից ոչ մեկը ԱԺ անցելու շեմը չէր հաղթահարի․ վարչապետ
12:30
Թրամփը Կոնգրեսի հանրապետականներին կոչ է արել 350 միլիարդ դոլար հատկացնել Պենտագոնին
«Զվարթնոց» օդանավակայանը մեզ այլևս չի հերիքում․ ավիացիոն ոլորտում մեծ փոփոխություններ են սպասվում
12:20
Ucom-ը գործարկում է uPlay Սինեմա փաթեթը. հարյուրավոր ֆիլմեր՝ մեկ ամսավճարով
Որևէ գաղտնի օրակարգ չունենք․ կողքից մեզ հետևող ցանկացած աչք միայն օգուտ է բերելու․ Փաշինյան
12:10
Բահրեյնում Իրանի հարձակման հետևանքով երեխա է վիրավորվել
Ո՞ր կետում կարող էին միավորվել Կրեմլի, Հայաստանում նրա կրեատուրայի և Ադրբեջանի շահերը
Ռազմավարությունը սեպագիր արձանագրություն չէ, մենք պետք է այն ճկուն պահենք, որ զարգանա․ վարչապետ
11:50
2025-ին տեղահանվածների թիվը նվազել է, բայց երկարաժամկետ փախստականների ճգնաժամը շարունակվում է. UNHCR
Կրթություն, աշխատանք, բարեկեցություն․ պետությունն աջակցելու է այս առանցքով առաջնորդվող մարդուն
ԸԸՀ նստավայրերում շարունակվում են վերահաշվարկի աշխատանքները
Շաբաթն ուրբաթից շուտ եկավ․ շուկաների դիվերսիֆիկացման ուղղությամբ աշխատանքն արդյունք է տալիս
11:30
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանին աջակցող ընկերությունների դեմ
Պետք է հաշվի առնենք՝ ընտրակաշառքի մեծ ծավալներն ավելացրել են և ավելացնելու են սպառումը․ Փաշինյան
Ընկերությունը ներմուծել է լիցենզիայում չներառված 48 հզր կգ մսամթերք. պետությանը պատճառված 13.8 մլն դրամի վնասը վերականգնվել է
11:10
ԻՀՊԿ-ն հայտարարել է Հորդանանում ամերիկյան կործանիչներ թիրախավորելու մասին
Չկա աշխարհում սերտիֆիկատ, որին մեր արտադրանքը չի համապատասխանում․ Պապոյան
Գեղադիրում անասնակեր է այրվել․ հրշեջ-փրկարարները մարել են հրդեհը
10:50
Հռոմի պապի օրհնությամբ բացվել է Բարսելոնայի Սագրադա Ֆամիլիա տաճարի նոր աշտարակը
Վերածննդի այգում կստեղծվի «Բեզոարյան այծ» թեմատիկ յուրահատուկ մանկական խաղահրապարակ

Փարիզում, Մոսկվայում, Բեյրութում, Տիրանայում, Բեռլինում «Թումո» կենտրոններ կբացվեն. Նիկոլ Փաշինյան

Փարիզում, Մոսկվայում, Բեյրութում, Տիրանայում, Բեռլինում «Թումո» կենտրոններ կբացվեն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Փարիզի քաղաքապետարանում հայտարարեց աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը. նա և Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն սեպտեմբերի 14-ին հանդես եկան հայտարարություններով:

ՀՀ վարչապետի խոսքով՝ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը և «Թումո» կենտրոնների բացումը ցույց են տալիս նոր Հայաստանի առանցքային բովանդակությունը:

«Մենք մի երկիր ենք, որ ուզում է և կարող է կարևոր և օգտակար մասնակիցը լինել մարդկության և քաղաքակրթության առաջընթացի: Մենք մի երկիր ենք, որը կարող է իր նպաստը բերել մարդկանց կյանքը ավելի ազատ, ավելի հանդուրժող և երջանիկ դարձնելու համար: Մենք քայլելու ենք այս ճանապարհով»,- ընդգծել է ՀՀ վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը իր ելույթում վերհիշեց հեղափոխության օրերը Երևանի Ֆրանսիայի անվան հրապարակում, որտեղ գտնվող Ռոդենի արձանն իր համար արվեստի գլուխգործոց է:

«Սրա մեջ սիմվոլ կար, որովհետև ամեն անգամ, ելույթ ունենալով Ֆրանսիայի անվան հրապարակում, Ռոդենի գլուխգործոցի կողքին, ես հիշում էի այն բոլոր պատմությունները, որ կապված են աշխարհում տեղի ունեցած տարբեր հեղափոխությունների հետ»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ համաշխարհային հեղափոխությունների ամենախոշոր կենտրոններից մեկը հանդիսացող Ֆրանսիայի անունը կրող հրապարակում ինքն իրեն հաշիվ էր տալիս, թե ինչքան մեծ առաջընթաց են բերել մարդկությանը տարբեր հեղափոխությունները, բայց, միևնույն ժամանակ, հաշվի առնելով դրանց բերած տառապանքները մարդկությանը:

«Ֆրանսիական հեղափոխության և բոլոր հեղափոխությունների պատմությունը հիշելով՝ շատ հստակ ձևակերպվեց այն խնդիրը, որ դրված է մեր առաջ. անել այնպիսի հեղափոխություն, որը բացառի մարդկանց տառապանքը: Եվ մենք հստակ ձևակերպեցինք մեր խնդիրը. մեր հեղափոխությունը պետք է լինի ոչ թե տառապանքի, ոչ թե հաղթածների և պարտվածների, այլ սիրո և համերաշխության հեղափոխություն»,- շեշտեց Նիկոլ Փաշինյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում