Friday, 05 06 2026
Այսօր մեզ փորձում են նախապատրաստել մի պատերազմի, որը անցյալում է
Նոր իրավիճակ Հրվ․ Կովկասում․ ԵՄ-ն և Ադրբեջանը վերակենդանացնում են ռազմավարական գործընկերությունը
Ռուսաստանը Ադրբեջանին առաջարկում է «պատմական միասնական հայեցակարգ» մշակել․ դա կարող է արվել միայն Հայաստանի պատմա-քաղաքակրթական ինքնության հաշվին
Թմրամիջոցի նմանվող զանգված՝ «Վանաձոր» ՔԿՀ տեսակցության եկած քաղաքացու մոտից. նա ձերբակալվել է
Քաջարան-Ագարակ հատվածում ակտիվ շինարարություն է ընթանում
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
ՄԱԿ-ի հարթակում ներկայացվել են Հայաստանի քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի բարեփոխումները
Մաստարայի հանրային սննդի օբյեկտի կասեցումը վերացվել է
ՇՄ նախարարն ու GIZ ներկայացուցիչները քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու համագործակցության հեռանկարները
Շենգավիթի համայնքային ոստիկանները շորթման և մեքենաներից գողության դեպքեր են բացահայտել
ՊԵԿ-մասնավոր հատված երկխոսություն. քննարկվել են կառուցապատման ոլորտի մարտահրավերներն ու նախաձեռնությունները
Մեկնարկեց Երևանի բալետային 4-րդ միջազգային ամենամյա փառատոնը
Ժաննա Անդրեասյանը հանդիպում է ունեցել մանկավարժների հետ
Գործարկվել է Անձնական տվյալների պաշտպանության գործակալության նոր պաշտոնական կայքէջը
Ընտրակաշառք ստանալու համար նախատեսվում է պատիժ մինչև 7 տարի ժամկետով ազատազրկմամբ. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե
Վահագն Խաչատուրյանը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին է հանձնել պետական բարձր պարգևը
Հայաստանի Հանրապետությանը վերադարձվեց Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող 2 անշարժ գույք
23:30
Ուկրաինա ներխուժումը Ռուսաստանի համար ռազմավարական աղետ է. Ռուբիո
Ֆրանկոֆոնիայի դիտորդական առաքելության պատվիրակությունը հյուրընկալվել է ԿԸՀ-ում
«Հեզբոլլահ»-ը կշարունակի Իսրայելի հրետակոծությունը. Քասեմ
Մեկ օրում բացահայտվել է 146 հանցագործություն
22:53
Կամչատկայի ուժեղ երկրաշարժից հետո գրանցվել է ավելի քան 30 սեյսմիկ ցնցում
Հանրապետության տոնի առթիվ փրկարար ծառայողները պարգևատրվել են մեդալներով և արտահերթ կոչումներով
Արման Դիլանյանը Ֆիլիպ Կուրարի հետ հանդիպմանը կարևորել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ համագործակցությունը
22:50
Ավստրալիան 3,2 միլիոն դոլար կտրամադրի Աֆրիկայում էբոլայի բռնկման դեմ պայքարի նպատակով
Վահագն Խաչատուրյանը և դեսպան Ֆեռանտին քննարկել են Հայաստան-Իտալիա հարաբերությունների օրակարգային հարցերը
22:30
Լեհաստանը սահմանափակել է օդային երթևեկությունը Բելառուսի և Ուկրաինայի հետ սահմանների երկայնքով
Հակակոռուպցիոն կոմիտեն զգուշացնում է՝ ընտրակաշառքի հետ կապված յուրաքանչյուր հանցավոր դրսևորում բացահայտվելու է
Գազայում իսրայելական հարձակումներից 9 մարդ է զոհվել
Երևանն ու Բաքուն քննարկոմ են համատեղ բիզնես-ֆորում անցկացնելու հարցը. ակտիվ քննարկումների փուլ է

Բուդաղյանների պաշտպանի բողոքները դատարանում են

Հունվարի 13-ին ժամը 11:00-ին Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կայանալիք դատական նիստում քննության են առնվելու Բուդաղյանների պաշտպան, փաստաբան Հայկ Ալումյանի երեք բողոքները:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Ալումյանը նշեց, որ երկու բողոքները բերված են Տիգրան Խաչատրյանի և Զարզանդ Նիկողոսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումների, իսկ երրորդ բողոքը` Ավետիք Բուդաղյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշման դեմ: Ըստ փաստաբանի` Ավետիք Բուդաղյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշմամբ քննիչը հաստատված է համարել, որ Ավետիքը սպանության փորձ է կատարել, սակայն քրեական հետապնդում չի իրականացվել` նրա մահվան հիմքով:

«Այս դատավարության արդյունքում կամ բողոքարկվող որոշումները կվերացվեն, ինչը կնշանակի, որ այդ երկու անձինք կրկին կդառնան մեղադրյալ, և նախաքննությունը նրանց նկատմամբ կշարունակվի, կամ` բողոքներս կմերժվեն, և դրանով դատարանները կհաստատեն` քննիչը ճիշտ է արել, որ դադարեցրել է նրանց նկատմամբ քրեական հետապնդումը: Իսկ Ավետիքի նկատմամբ կայացված որոշումը եթե վերացվի, դա կնշանակի, որ դատարանը չի ընդունում քննիչի հետևություններն առ այն, որ Ավետիքն է հարձակվողը եղել»,- ասաց Ալումյանը:

Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մերձակայքում 2013-ի հունիսի 1-ին տեղի ունեցած միջադեպի առնչությամբ գործի քննությանն անդրադառնալով` փաստաբանը նշեց, որ դատավարություն դեռևս չի ընթանում, գործը նախաքննության փուլում է, ընդ որում` ամեն ինչ անում են, որ գործը դատարան չհասնի: Ըստ նրա՝ որևէ դրական փոփոխություն դեռ չի նկատվում անգամ Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնի` հունիսմեկյան իրադարձություններով հետաքրքրվելուց հետո: Փաստաբանը, սակայն, վճռական է տրամադրված: «Դեռ փոփոխություն չի նկատվում, բայց՝ կանենք ամեն ինչ, որ նկատվի»,- ասաց նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում