Երևանում աղբահանության խնդիրները կապված չեն մայրաքաղաքի քաղաքապետի պաշտոնից Տարոն Մարգարյանի հրաժարականի հետ: Այս մասին սեպտեմբերի 14-ին մամուլի ասուլիսում հայտարարեց «Սանիտեք» ընկերության տնօրեն Նիկոլաս Էլ Թավիլը:
Նրա խոսքով, այն, որ աղբահանության հետ կապված խնդիրները համընկան Մարգարյանի հրաժարականի հետ, ոչ ավելին է, քան զուգադիպություն: «Մենք ոչ քաղաքականացված կառույց ենք: Մենք որեւէ քաղաքական գործչի հետ կապված չենք», – ասաց նա:









































