Հիշեցնենք՝ Ֆրանսիայում ավտոմեքենաների անվադողեր արտադրող Goodyear գործարանի գործադուլ հայտարարած աշխատակիցները պատանդ էին վերցրել ձեռնարկության ղեկավարներ Միշել Դեիին և Բեռնար Գլեսին: Այժմ, սակայն, նշվում է, որ Ամյենում արտադրության տնօրեն Միշել Դեին և կադրերի բաժնի ղեկավար Բեռնար Գլեսեն երեքշաբթի օրը` ոստիկանության միջամտությունից հետո ազատ են արձակվել:
Նրանք առանց սննդի փակված են մնացել գործարանի սենյակներից մեկում: Արհմիությունը և ղեկավարությունը երկար տարիներ չեն կարողացել լուծել աշխատատեղերի հետ կապված խնդիրը սնանկացող գործարանի փակման դեպքում:
Ընդհանուր առմամբ, ձեռնարկության տնօրենը և նրա օգնականը մոտ երեսուն ժամ պատանդ են մնացել իրենց ենթակաների ձեռքում, ովքեր պահանջում էին վերանայել աշխատանքից զանգվածային հեռացնելու ծրագրերը կամ մեծացնել հանգստյան օրերի նպաստները, հաղորդում է ITAR-TASS-ը:
Ուժ չի կիրառվել: Ոստիկանության աշխատակիցներն ուղղակի դուրս են բերել ղեկավարության ներկայացուցիչներին գործարանից:









































