Հարցման տվյալները վկայում են այն մասին, որ գերմանացիների մեծամասնությունը դեմ են Գերմանիայի թուրքական համայնքի առջև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ելույթին այս ամիս նախատեսված վերջինի՝ Գերմանիա այցի ժամանակ։ Insa ընկերության անցկացրած հարցմանը 2 հազար մարդ է մասնակցել։ Հարցվածների 65․8 տոկոսը դեմ է երկրի խոշորագույն թուրքական համայնքի առջև Էրդողանի ելույթին, իսկ հարցման մասնակիցների 14․5 տոկոսը հայտարարել է, որ դեմ չէ այդպիսի միջոցառումների։ Հարցվածների 19․8 տոկոսն այդ հարցին պատասխանել չի կարողացել։

Հիշեցնենք, որ Էրդողանը պաշտոնական այցով Գերմանիայում կլինի սեպտեմբերի 27-29-ը։ Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընը հայտարարել է, որ Էրդողանը մտադիր է ուղերձ հղել Բեռլինի կամ Քյոլնի թուրքական համայնքին։










































