Երևանի ավագանու քարոզարշավի շրջանակներում «Լույս» դաշինքի կողմից կազմակերպած հանդիպման ժամանակ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն ասաց․ «Այսօր ես ուզում եմ խոսել ժողովրդավարության, մարդու իրավունքների, իրավունքի գերակայության, այնպիսի արժեքների մասին, որոնց համար մենք երկար տարիներ պայքարել ենք։ Ամեն բան արել ենք, որ այդ արժեքներն ամրագրվեն Հայաստանի պետականության հիմքերում, և ամեն բան անելու ենք, որ ապագայում դրանք պաշտպանված և հարգված լինեն»։
Ամբողջությամբ՝ տեսանյութում։











































