Այսօր Երևանի ավագանու քարոզարշավի շրջանակներում «Լույս» դաշինքի կազմակերպած հանդիպման ժամանակ դաշինքի կողմից քաղաքապետի թեկնածու Արտակ Զեյնալյանն ասաց․ «Ընկերներիս, Արամին լսելիս ինձ մոտ տպավորություն է ստեղծվում, որ Արտակ Զեյնալյանից երկուսը կա։ Մեկը ես եմ իմ կյանքով ապրում, մյուսը՝ Արամի պատկերացումների մեջ ապրող Արտակն է։ Արամն օրինակ է բերում, որ ես ստացել եմ 4 բարձրագույն կրթություն։ Դարձյալ այն նպատակով, որ ձեր մոտ ձևավորվի համոզմունք՝ մենք կառավարելու ենք գիտությամբ»։
Ամբողջությամբ՝ տեսանյութում։