Քլոե Քոպլի անունով Twitter-ի օգտատերը տեսանյութ է հրապարակել, որում իր հոր շներից մեկը մտադրված հիվանդ է ձևանում տիրոջ ուշադրությունը գրավելու համար:
Դատելով տեսանյութը կարելի է ենթադրել, որ շունը խանդել է տիրոջը մյուս շան հանդեպ, որին մեծ ուշադրություն էին հատկացրել հիվանդ ականջների համար: Իր բաժին քնքշությունը ստանալու համար շունը որոշել է դեղ խնդրել նաև իր համար:
«Իմ շունը ստանում է իր ականջների բուժման համար անհրաժեշտ դեղամիջոցները, իսկ երկրորդ շունը մտածում է, թե դրանք իրեն նույնպես պետք են: Ոչ ոք չի համարձակվի նրան ասել, որ դա ձևականություն է»,- մանրամասնել է աղջիկը: Տեսանյութը դիտվել է ավելի քան 8 միլիոն անգամ և արժանացել է ավելի քան 800 հազար հավանության:
my dog has ear medicine she needs and the other one also thinks he needs it too.. nobody has the heart to tell him it’s pretend.. pic.twitter.com/Vshe7dhl3b
— chloe copley (@chloecopley_05) September 12, 2018










































