Սատանայի ամերիկյան եկեղեցու ներկայացուցիչները ներկայացրել են սատանայի հուշարձանի նախագիծ: Նրանք մտադիր են հուշարձանը կանգնեցնել Օկլահոմա նահանգի Կապիտոլիումի շենքի մոտ (որտեղ տեղակայված են կառավարությունն ու գերագույն դատարանը): Այս մասին հայտնում է Associated Press-ը:
Ավելի քան 2 մետր բարձրություն ունեցող հուշարձանը, նախագծի հեղինակների խոսքով՝ պետք է փոխարինի հուշարձանին, որը նվիրված է աստվածաշնչյան 10 պատվիրաններին: Հուշարձանը Կապիտոլիումի մոտ տեղադրվել է 2012 թվականին:
Հուշարձանի նախագծում սատանան պատկերված է Բաֆոմեթի՝ այծի գլխով, կանացի մարմնով թևավոր արարածի տեսքով: Նա նստած է գահին՝ շրջապատված ժպտացող երեխաներով:
Ինչպես և կանխատեսվում էր, նախաձեռնությունն առաջացրել է նահանգի օրենսդիր իշխանությունների ներկայացուցիչների կտրուկ արձագանքը:









































