Այսօր՝ սեպտեմբերի 13-ին, Ազգային ժողովի պատգամավորների առաջարկությամբ հրավիրվել է ԱԺ արտահերթ նիստ, որի օրակարգում է ԱԺ Քննիչ հանձնաժողով ստեղծելու հարցն է, որի անդամների թիվը պետք է սահմանվի ԱԺ որոշմամբ:
«Ինձ համար տարակուսելի են իմ իշխանական գործընկերների հայտարարությունները, որոնք որևէ կապ չունեն խնդրի էության հետ»,- հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ հավելելով, որ խորհրդարանը պետք է ունենա հստակ կեցվածք:
Նրա խոսքով՝ ովքեր փորձում են սահմանափակել պատգամավորների իրավունքները, կրկնակի ստանդարտներ են կիրառում. «Եթե այս գործը լիներ մեկ տարի առաջ, օդ կհանեիք պառլամենտին: Բա ի՞նչ է փոխվել՝ իրողությո՞ւն. չի կարելի»:
Շարմազանովը նշեց, որ հանձնաժողովը պետք է լինի ապաքաղաքական, ապակուսակցական, որի հիմքում պետք է լինի ՀՀ պետական շահը:
Մանրամասները՝ տեսանյութում:










































