Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Անսպասելի օգնություն Ռոբերտ Քոչարյանին

Սեպտեմբերի 12-ին Հայաստանի ներքաղաքական իրադարձությունների վերջին օրերին սրված և թեժացած գործընթացը ստացավ նոր դրսևորում, այսպես ասած՝ նոր, ու ինչ-որ իմաստով անսպասելի գիծ: Երկրորդ նախագահը հարցազրույց տվեց իր շրջանակին հարող լրատվամիջոցներից մեկին, որում հայտարարեց, թե Նիկոլ Փաշինյանը դառնում է նոր բռնապետ: Քոչարյանի այդ հայտարարության հիմնավորումն այն էր, որ Փաշինյանը հայտարարել է, թե մինչև այժմ կատարված ձերբակալությունների և կալանավորումների պատասխանատվությունը վերցնում է իր վրա:

Իհարկե, երկրորդ նախագահը կամ նրա հարցազրույցի պատրաստման վրա աշխատած թիմը, փաստորեն, չի տարբերակում քաղաքական պատասխանատվության կարևոր հանգամանքը, որովհետև Փաշինյանը պատասխանատվության մասին խոսել էր հենց այդ իմաստով՝ այն պարզ պատճառով, որ հենց ինքն է իրավապահ համակարգի այդ կառույցների ղեկավարներին նշանակողը և ազատողը, հետևաբար պարզ տրամաբանությունը հուշում է, որ ինքը պատասխանատու է այդ կառույցների գործունեության յուրաքանչյուր քայլի համար:

Սակայն ակնառու է, որ Ռոբերտ Քոչարյանին պետք էր առիթ, ոչ թե պատճառ: Եվ օգտագործելով առիթը՝ նա հիշեցրեց, որ Հայաստանը ԵԽ անդամ է, և այդ հարցերը քննության են առնվելու ԵԽ-ում, Հայաստանի ժողովրդավարական պարտավորությունների շրջանակում:

Անսպասելին, սակայն, նույնիսկ դա չէ, թեև իհարկե, սա էլ է հետաքրքիր: Ռոբերտ Քոչարյանն իր նախագահության շրջանում պետության դավաճան էր հռչակել ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանին, որը բրիտանացի դիվանագետի հետ թեյելիս ընդամենը արել էր գործնականում այն, ինչ ներկայումս անում է երկրորդ նախագահը՝ խոսել էր Հայաստանում ժողովրդավարության վիճակին, ընտրական գործընթացի օրինականությանը Եվրոպայից մեծ ուշադրություն դարձնելու անհրաժեշտության մասին, որպեսզի չլինի կեղծիք: Հետևաբար՝ եթե, ըստ էության, նույն բանն անող Արթուր Բաղդասարյանին նա համարում էր դավաճան, ապա ենթադրվում է, որ այժմ էլ ի՞նքն է կանգնած այդ ճանապարհին: Սակայն մենք, իհարկե, զերծ կմնանք այդ խայծից և կարձանագրենք, որ իրականում դավաճանություն չէր թե՛ Արթուր Բաղդասարյանի արածը, թե՛ Քոչարյանինը:

Հայաստանը ԵԽ անդամ է և ինքնակամ ստանձնել է այդ կառույցի անդամության ժողովրդավարական պարտավորություններ, որոնք ինքնին մեզ կարևոր ու անհրաժեշտ են մեր պետական կենսունակությունը բարձրացնելու համար: Անսպասելին պետք է լիներ այլ ուղղության վրա, գար այլ տեղից և Ռոբերտ Քոչարյանին փաստացի օգնության տեսքով: Այդ անսպասելի օգնությունը եկավ Ադրբեջանից, որի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Հայաստանում ձևավորվում է բռնապետական ռեժիմ: Փաստորեն, Ռոբերտ Քոչարյանի գնահատականի, այսպես ասած, առաջին, օպերատիվ հավանությունը գալիս է Ադրբեջանից, այդ երկրի նախագահից, որը Հայաստանին ու Արցախին սպառնում է պատերազմով և անգամ Երևանն է համարում ադրբեջանական քաղաք: Իսկ այն, որ Ալիևն այդ հարցում՝ Հայաստանի նոր իշխանությանը բռնապետական որակելու հարցում պետք է շտապեր աջակցել Ռոբերտ Քոչարյանին, երևի թե ունի շատ պարզ մոտիվ:

Հայաստանում ժողովրդավարական վերափոխումների թավշյա հեղափոխության գործընթացը տհաճ անակնկալ էր Ադրբեջանի համար: Ադրբեջանը մի անգամ արդեն զգացել է Հայաստանի ժողովրդավարական բնույթի և միջազգային այդօրինակ վարկի ծանր ուժը՝ արցախյան առաջին պատերազմում, որտեղ հայկական կողմի ձեռք բերած հաղթանակը, ըստ էության, միջազգայնորեն լեգիտիմ հաղթանակ էր: Ըստ այդմ՝ Ադրբեջանի նախագահը լավ պատկերացնում է, թե այդ ժողովրդավարական բնույթի շրջադարձից քառորդ դար անց վերադարձը այդ բնույթին էապես բարդացնելու է Ադրբեջանի դիվանագիտական հաջողության հեռանկարը, միաժամանակ նաև ռազմական դիվանագիտության, պատերազմական շանտաժի կենսունակությունը:

Հայաստանի ժողովրդավարական կերպարի և բովանդակության վերականգնման գործընթացը Ալիևի մոտ չէր կարող չառաջացնել լուրջ մտահոգություն, ըստ այդմ՝ նրա մոտ չէր կարող հույս չառաջացնել Ռոբերտ Քոչարյանը, Հայաստանը բռնապետական երկիր որակելու իր հայտարարություններով: Ալիևը հասկացավ, որ Ռոբերտ Քոչարյանը եթե անգամ իր շանսը չէ, ապա առիթն է, գոնե մի փոքր փորձելու: Եթե ինչ-որ բան կստացվի՝ կստացվի, եթե ոչ, միևնույն է՝ նա ոչինչ ավելի, ըստ էության, չի կորցնում:

Իսկ Ալիևի փորձի համար դաշտը Ռոբերտ Քոչարյանն ու նրան աջակցող ուժերը, փաստորեն, ծրագրում են ձևավորել ԵԽԽՎ-ում՝ մոնիթորինգային հանձնաժողովում, որտեղ արտահերթ նիստի մասին հայտարարել է ԱԺ ՀՀԿ-ական փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում