Անգլիացի հայտնի բժիշկ Մայքլ Դևիսոնը գնահատել է Լոնդոնի «Արսենալ»-ի և Անգլիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Թեո Ուոլքոթի առողջական վիճակը:
Հիշեցնենք, որ Անգլիայի գավաթի խաղարկության շրջանակներում կայացած «Տոտենհեմ»-ի դեմ խաղում (2:0) Ուոլքոթը ծնկի վնասվածք էր ստացել: Երեկ տեղեկատվություն տարածվեց, որ կիսապաշտպանը բաց կթողնի 6 ամիս և բաց կթողնի «Մունդիալ-2014»-ը:
«Անհասկանալի է՝ ով է նման հայտարարություն տարածել: Մենք բավականաչափ տեղեկատվություն չունենք եզրակացություն կատարելու համար:
Թեոն կարող է վերականգնվել մինչև աշխարհի առաջնության մեկնարկը»,- հայտարարել է Դևիսոնը:






































