Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը մտահոգիչ է համարում ԱԱԾ տնօրենին և ՀՔԾ պետին գաղտնալսելը։
«Դա անպատկերացնելի երևույթ էր, որ կարելի էր ԱԱԾ ղեկավարին գաղտնալսել։ Աննախադեպ իրավիճակ էր ստեղծվել», – այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Բաբլոյանը։
Նա ասաց, որ կատարվածին պետք է անդրադառնալ Հայաստանի օրենսդրությամբ սահմանված կարգով՝ Ազգային ժողովում ստեղծելով Քննիչ հանձնաժողով։










































