Shaw Organisation չինական մեդիակորպորացիայի հիմնադիրներից մեկը՝ միլիարդատեր, պրոդյուսեր և ֆիլանտրոպ Շաո Իֆուն, մահացել է Հոնկոնգում՝ 106 տարեկանում՝ հաղորդում է Xinhua գործակալությունը:
Նա մահացել է Հոնկոնգի իր տանը՝ շրջապատված ընտանիքի անդամներով:
Չինացի մեդիամագնատի ծննդյան հստակ թիվը հայտնի չէ: Պաշտոնական տվյալներով՝ նա ծնվել է 1907թ. նոյեմբերի 23-ին:
1924թ. Շաո Իֆուն իր եղբոր հետ Սինգապուրում հիմնել է Shaw Organisation-ը: 50-ական թվականների վերջին նա Հոնկոնգում բացել է Shaw Brothers Studio կինոընկերությունը, իսկ 60-ական թվականների վերջին՝ Television Broadcasts (TVB) հեռուստաստուդիան, որն արդյունքում դարձել է աշխարհում խոշորագույններից մեկը:
Շաո Իֆուն աշխարհում հայտնի է նաև որպես խոշոր բարերար: Իր կյանքի ընթացքում նա նվիրատվություններ է կատարել բժշկական և կրթական տարբեր հաստատությունների: Բացի այդ, 2002թ. մեդիամագնատը հիմնել է ասիական «Նոբելյան մրցանակ»-ը:










































