Արևելյան Լոնդոնի Բանգլաթաուն թաղամասում բնակվում է Աբդուլը՝ աղքատ և մեկուսացված: Բանգլադեշից գործարարներից մեկը դա անվանել է «ժամանակակից ստրկություն»: Շատերի համար, ինչպիսին է Աբդուլը, միակ ելքը ինքնասպանությունն է: «Սա ինչ կյանք է, ես անընդհայտ տեղից տեղ եմ տեղափոխվում, որպեսզի ինձ չճանաչեն: Թաքնվում եմ պահարանում կամ մահճակալի տակ… Ես կարծես գոյություն չունեմ»,- ասել է նա:
Նա Բանգլադեշից Մեծ Բրիտանիա է ներգաղթել՝ գումար վաստակելու հույսով: Բրիտանացիներին միշտ էլ գրավել է հնդկական խոհանոցը, իսկ Բանգլադեշը նախկինում Հնդկաստանի կազմում էր: Այս մասին գրում է Daily Mail-ը:
Տարեկան հարյուր հազարավոր մարդիկ են Բանգլադեշից օտար երկրներ մեկնում՝ գումար վաստակելու համար: Աշխատանքային միգրանտներից ստացված Բանգլադեշի տարեկան եկամուտը երեք միլիոն եվրո է:
Աբդուլ Ռաֆիկը տնային կրթություն էր ստացել, որը նրան թույլ կտար աշխատել որպես ուսուցիչ կամ սոցիալական աշխատող: Մի օր հոր ընկերներից մեկը, ով Անգլիայում հնդկական ռեստորանների ցանց ունի, խոստացավ իրեն տանել Անգլիա, եթե վճարի տասնմեկ հազար եվրո: Ռաֆիկը շաբաթական պետք է վաստակեր երեսուն եվրո և բնակվեր մի բնակարանում՝ այլ մատուցողների հետ մեկտեղ:
Սակայն երբ ավարտվել է Ռաֆիկի՝ այցագրի ժամկետը, նրան ազատել են աշխատանքից: Այժմ նա տեղից տեղ է տեղափոխվում և ռեստորաններում աշխատում, բայց ոչ մի տեղ երկար չի մնում:









































