«Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը, անդրադառնալով այսօր ԱԱԾ և ՀՔԾ պետերի գաղտնալսմանը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում սա որակեց որպես ահաբեկչություն ՀՀ պետականության դեմ․ «ԱԱԾ պետը և ՀՔԾ պետը կարող են խոսել շատուշատ հարցերի շուրջ, և գաղտնալսել նման բարձրաստիճան պաշտոնյաներին, կարծում եմ, ամենաձեռնտուն մեր հարևանների Ադրբեջանի գործակալների կողմից կարող է արված լինի, կամ մարդկանց կողմից, որոնք որևէ բանով Ադրբեջանի շահերը պաշտպանող մարդկանցից»,-ասաց նա։
Նրա խոսքով՝ բոլոր մարդասպանները պետք է պատասխանատվության ենթարկվեն, և որևէ մեկը չպետք է կասկածի․ «Փորձել մեր իրավապահներին և մեզ շարքից հանել, չի ստացվի»։












































