Ուրուգվայի իշխանություններն օրինական մարիխուանա ձեռք բերելու անդադար հայցեր են ստանում արտասահմանից: Դա տեղի է ունենում այն բանից հետո, երբ նախորդ տարվա դեկտեմբերին լատինամերիկյան այդ երկիրն օրինականացրել է կանաբիսը:
Նախագահ Խոսե Մուխիկայի ստորագրած օրենքը ենթադրում է, որ Ուրուգվայի բնակիչները կկարողանան ինքնուրույն սահմանափակ քանակությամբ մարիխուանա աճեցնել կամ գնել այն կանաբիսի սիրահարների համար նախատեսված ակումբներից, ինչպես նաև գնել դեղատներից` հատուկ քարտ ներկայացնելու դեպքում:
El Observator պարբերականի տվյալներով` մարիխուանա գնելու հայց են ներկայացրել Կանադայի, Իսրայելի և Չիլիի մի շարք ընկերություններ: Դիմումներում ընդգծվում է, որ հնարավոր գնումները կարող են կատարվել բժշկական և հետազոտական նպատակներով: