Թուրքիան Սիրիայի հետ սահմանին մեծացնում է ռազմական ուժերը՝ Իդլիբ նահանգում ռազմական գործողությունների հետ կապված։ Սահմանին տանկեր և հատուկ նշանակության ջոկատներ են տեղակայում, փոխանցում է Bloomberg-ը։
Նշվում է, որ Անկարան այսպես է պատրաստվում փախստականների հնարավոր հոսքին՝ ակտիվ մարտական գործողությունների դեպքում։ Բացի այդ, ամրացված սահմանները, Թուրքիայի իշխանությունների կարծիքով, կօգնեն զսպել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի և նրա դաշնակիցների ուժերին։
«Ռուսական կործանիչներն ու ցամաքային զորքերը չեն հարձակվի, քանի դեռ թուրք զինվորներն այնտեղ են»,-հայտարարել է Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընը։







































