Վերջերս համացանցում հայտնվել են Դեմի Մուրի ամանորյա արձակուրդների լուսանկարները. 51-ամյա դերասանուհին Մեքսիկայում հանգստանում է մի տղամարդու հետ, ում մարմնին շատ դաջվածքներ կան:
Պարզվում է, որ այս անգամ Դեմի Մուրի նոր բոյֆրենդն է դարձել Dead Sara խմբի թմբկահար Շոն Ֆրայդեյը: Նա 27 տարեկան է և արդեն վաղուց բարեկամական հարաբերությունների մեջ է դերասանուհու ավագ դստեր` Ռումեր Ուիլիսի հետ: Հենց նա է դեռևս նախորդ տարվա մայիսին մորը բերել այն խմբի համերգին, որի անդամն է Շոնը:
Այս մասին գրում է Shobiz.siteua կայքը:







































