Լատեքսի նորաձևությունը մի քանի տարի առաջ է սկսվել։ Ընդ որում պահանջարկի վրա հատկապես ազդել է «Instagram»-ի աստղ Քիմ Քարդաշյանը։
Նրան հետևելով՝ վերջերս լատեքսային հագուստով է տարվել նաև Քայլի Ջեները՝ նրա կրտսեր քույրը։ Օրերս պապարացիները աստղին նկարել են Հոլիվուդում, The Nice Guy բարի մուտքի մոտ։
![]()
Երեկոյան զբոսանքի համար Ջեներն ընտրել էր գրեթե նույն կերպարը, որով նրա քույրը՝ Քիմը, հայտնվել էր հանրության առջև 2016 թվականին։ Քայլին ֆոտոխցիկների առջև ներկայացել է մարմնագույն լատեքսից զգեստով, որն ամեն ինչով հիշեցնում էր իր քրոջ զգեստը։







































