Սիրիայի Կրթության նախարարությունը միջնակարգ դպրոցներում, որպես երկրորդ օտար լեզու, սկսելու է ռուսերեն ուսուցանել՝ հաղորդում է RIA Novosti-ն:
Յոթերորդ դասարանի աշակերտներին, ըստ ընտրության, կառաջարկեն ֆրանսերենի կամ ռուսերենի ուսուցում: Ավելի վաղ ֆրանսերենը դասավանդում էին ավագ դասարաններում՝ առանց այլընտրանքային հնարավորության: Դրա հետ մեկտեղ սիրիական դպրոցներում առաջին դասարանից երեխաներին անգլերեն են դասավանդում:
«Նախարարությունը կավարտի բոլոր անհրաժեշտ նախապատրաստությունները, որպեսզի սկսի ռուսերենի դասավանդումը հաջորդ ուսումնական տարում»,- հաղորդել է կրթության նախարար Հազվան Ուազզան:





































