Մադրիդի «Ռեալ»-ի առաջատար Քրիշտիանու Ռոնալդուն ցանկանում է անպայման գոլ խփել Պրիմերայի շրջանակներում այսօր կայանալիք «Սելտա»-ի դեմ խաղում:
Պորտուգալացին ցանկանում է նվիրել իր գոլը լեգենդար հայրենակցի` Էյսեբիոյի հիշատակին, ով երեկ գիշեր հեռացել է կյանքից:
Այդ պատճառով Ռոնալդուն կներդնի իր առավելագույն ջանքերը` առաջիկա խաղում մրցակցի դարպասը գրավելու համար:






































