Եվրամիությունը հույս ունի, որ Սիրիայի հարցով համաժողովը կկայանա, ինչպես նախատեսվել էր՝ հունվարի 22-ին: Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, այս մասին հայտարարել է Մայա Կոսյանչիչը` ԵՄ արտաքին գործերի և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնի մամլո քարտուղարը:
«Մենք կշարունակենք նախապատրաստվել «Ժնև-2»-ին, որը նշանակված է հունվարի 22-ին»,- ասել է նա լրագրողներին:
Կոսյանչիչի խոսքերով` ԵՄ բոլոր ջանքերն ուղղված են այն բանին, որպեսզի նիստը կայանա և սիրիական հակամարտության խաղաղ լուծման որոշում կայացվի:










































