Իսրայելում երկրորդ օրն է՝ շարունակվում են աֆղան անօրինական ներգաղթյալների ցույցը և գործադուլը, որոնք երկրի կառավարությունից պահանջում են ճանաչել իրենց որպես փախստականներ, շնորհել աշխատանքի թույլտվություն, դադարեցնել ձերբակալությունները և ազատ արձակել իրենց ընկերներին բանտից՝ հաղորդում է NEWSru Israel-ը:
Հունվարի 6-ին ցույցեր են ընթացել ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Եթովպիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի դեսպանատների, ինչպես նաև փախստականների գործերով ՄԱԿ ներկայացուցչության գործակալության շենքի մոտ:
Բողոքի ցույցերի պատճառը արտասահմանցի ներգաղթյալների դեմ պայքարի մասին օրենքն է: Ցույցերին՝ բացի ներգաղթյալներից, մասնակցում են նաև իրավապաշտպան կազմակերպությունների ակտիվիստներ: Ակցիաներ են անցկացվել ոչ միայն Թել Ավիվում, որտեղ փողոցներ են դուրս եկել ավելի քան 15 հազար մարդ, այլ նաև Էյլաթում:
Գործադուլը և ցույցերը պետք է տևեն երեք օր: Արդեն նախօրեին Թել Ավիվի սրճարանները բախվել են բարդությունների հետ և ստիպված են եղել սնունդ մատուցել մեկանգամյա օգտագործման սպասքով, քանի որ, որպես կանոն, հավաքարարները, սպասք լվացողները հիմնականում աֆրիկացիներն են, որոնք աշխատանքի դուրս չեն եկել:









































