Իրանի արտգործնախարար Մուհամադ Ջավադ Զարիֆը, ով այցով գտնվում է Ստամբուլում, հանդիպել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Ինչպես հաղորդում է Mehr գործակալությունը, փակ հանդիպմանը, որը տևել է մեկ ժամ, մասնակցել է նաև Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն:
Կողմերը գոհունակություն են հայտնել երկու երկրների միջև կապերի զարգացման և բոլոր ոլորտներում համագործակցության ընդլայնման կապակցությամբ:
Զարիֆը և Էրդողանը հայտարարել են, որ նպատակահարմար են գտնում գործի դնել բոլոր հնարավորությունները` երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը մինչև 30 միլիարդ դոլար մեծացնելու համար: Հանդիպմանը կողմերը քննարկել են նաև Սիրիայում, Իրաքում, Աֆղանստանում և Եգիպտոսում ստեղծված իրավիճակը:










































