ԱՀԿ տվյալներով՝ մարդու համար շաքարի առավելագույն անվտանգ չափաբաժինը օրական 25 գրամն է։ ԱՄՆ բնաիչների համար Սննդի և դեղամիջոցների որակի վերահսկողության սանիտարական վարչությունը բացառություն է արել՝ թույլատրելի չափաբաժինը հասցնելով 50 գրամի։ Ամերիկյան հետազոտողները հատուկ փաստաթուղթ են հրապարակել, որտեղ նշվում է, թե որքան շաքար են պարունակում հայտնի սրճային, գազավորված և էներգետիկ ըմպելիքները։

Սուրճերից ամենաանվտանգը մնում է Starbucks-ի կարամելային ֆրապուչինոն։ Այստեղ շաքարի պարունակությունն ընդամենը 49 գրամ է։

Օրգանիզմի համար ամենաանվտանգ գազավորված ըմպելիքը Sprite-ն է, որն ամենից քիչ շաքարն է պարունակում՝ 38 գրամ 0,33 լիտրում։ Coca Cola, Doctor Pepper և Mountain Dew–ում շաքարի պարունակությունը տատանվում է 39-43 գրամի չափով։

Ամենից անվնաս էներգետիկ ըմպելիքը Red Bull-ն է՝ 27 գրամ շաքարով։








































