ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը հերքում է, որ շաբաթ օրը ՊԵԿ դիմակավորված անձինք, ինչպես գրել էր մամուլը, ստուգումներ են իրականացրել Գագիկ Ծառուկյանի «օբյեկտներում»:
«ՊԵԿ-ը չունի դիմակավորված անձնակազմ, ՊԵԿ-ն ունի հատուկ բաժնի աշխատակիցներ, որոնք դիմակավորված չեն, բայց ունեն համազգեստ, այդ անձիք, երբ գնում են իրենց գործողություններն իրականացնելու, գնում են առանց զենքի», – պատասխանելով հարցին՝ այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:







































