Չինաստանում ոչնչացվել է 6 տոննա անօրինական կերպով արդյունահանված փղոսկր՝ հայտնում է Associated Press-ը:
Չինաստանը փղի ժանիքի խոշորագույն սպառողներից է, ուստի այդ քայլը շատ դրական է ընդունվել բնապահպանական կազմակերպությունների կողմից, որոնք պայքարում են Չինաստանում գործունեություն ծավալող փղոսկրի սև շուկայի դեմ:
Ակցիան անցկացվել է Գուանդուն նահանգում, որտեղ կենտրոնացված է Չինաստանի փղոսկրի շուկայի մեծ մասը:
Իշխանությունները նախ կազմակերպել են զարդերի ու ամբողջական ժանիքների յուրօրինակ ցուցադրություն, ապա դրանք ուղարկել մանրացնելու: