Wednesday, 01 07 2026
15:10
Տարեսկզբից ռուսները խոցել են շուրջ 64 հազար ուկրաինական ԱԹՍ-ը
Թուրքիա-Եվրամիություն համագործակցությունը Ադրբեջանի համար «ուղենշայի՞ն կլինի»
14:50
Իսրայելցի նախարարը հայտարարել է Գազայի հատվածի ամբողջ տարածքը վերահսկելու Իսրայելի մտադրության մասին
Բնական գազի սակագները կմնան անփոփոխ
14:30
Չինաստանը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին կյանքի կոչել ձեռք բերված համաձայնությունը
Կսպասեմ բոլորիդ այսօր՝ ժամը 18:00-ին, «Դինամո» մարզական համալիրում. քաղաքապետ
14:10
Իսպանիայում անոմալ շոգը 900 մարդու կյանք է խլել
Աննա Վարդապետյանն ուղերձ է հղել Դատախազության աշխատողի օրվա առթիվ
13:50
Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Հայաստանի բանկերը սահմանափակել են ռուբլով դեպոզիտները. РБК
IMEI համարների գրանցման համակարգ. ի՞նչ է փոխվելու և ինչո՞ւ է դա կարևոր
13:30
ԱՄՆ-ն Իրանի դեմ գործողությունների ընթացքում մոտ 5 հազար թռիչք է կատարել Եվրոպայի ռազմակայաններից. Ռյուտե
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանադայի վարչապետին
13:10
Չինաստանում 5,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
13:00
Ճամփորդիր առանց սահմանների․ Ucom-ը ներկայացնում է նոր uTravel փաթեթները
12:50
Մոդին Փեզեշքիանի հետ զրույցում վերահաստատել է Հորմուզի նեղուցում նավարկության ազատության կարևորությունը
Արդարությունը և արդարադատությունը ճեղք ունեն լեգիտիմության, այսինքն՝ ժողովրդի հետ․ վարչապետ
Տիգրան Վիրաբյանը՝ ԿԳՄՍ փոխնախարար
Նոր համաձայնագիր․ Երևանն ու Աստանան միմյանց հողատարածքներ են հատկացնելու
12:30
Ֆրանսիայի հաջորդ նախագահի ընտրությունները տեղի կունենան ապրիլի 18-ին. France24
Անարդարության խնդիրը ֆունդամենտալ լուծում է ստանալու․ Անդրանիկ Քոչարյան
Դանիել Դանիելյանը և Հասմիկ Ավագյանն ազատվել են ԿԳՄՍ փոխնախարարների պաշտոններից
Դառը փորձ ունենք․ կեղծ թղթերի հիման վրա պարտադիր զինծառայությունից ազատվողները զգալի թիվ են կազմում
12:10
Կոնգրեսի անդամները չեն ընդունել Լիբանանում մարտերին ԱՄՆ ուժերի մասնակցության դեմ բանաձևը
«Լիկբեզ» Ջեյհուն Բայրամովի համար
11:50
Մարկո Ռուբիոն չի առաջադրվի ԱՄՆ նախագահի պաշտոնում, եթե առաջադրվելու ցանկություն հայտնի Ջեյ Դի Վենսը. AP
Բանակում մեծ ռեսուրս ենք կորցրել պարոն Քոչարյանի պատճառով կամ շնորհիվ․ Հայկ Սարգսյան
Ղազախստանում այսօրվանից գործում է նոր Սահմանադրությունը
Կեղծիքը թաքցնել չի ստացվի․ Ալեքսանյանի նախագիծը՝ զորակոչից ազատված անձանց բուժքննության վերաբերյալ
11:10
Իրանը, ԱՄՆ-ն և Լիբանանը կարող են աշխատանքային խումբ ստեղծել հրադադարի ռեժիմի պահպանմանը հետևելու նպատակով
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Սուրբ ծնունդն այն տոնն է, որի ժամանակ ժողովրդին ավտոբուսներով եկեղեցի չեն բերում. հոգևորական

Սուրբ Ծնունդը Հայ Առաքելական եկեղեցու հետ նույն օրը՝ հունվարի 6-ին, նշում են նաև Քաղկեդոնի ժողովը մերժած Ղպտի ուղղափառ եկեղեցին, Եթովպական ուղղափառ եկեղեցին, Ասորի ուղղափառ եկեղեցին և Հնդկաստանի Մալաբար ասորական ուղղափառ եկեղեցին: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց Տեր Ավետիս քահանա Դանիելյանը՝ միաժամանակ հավելելով, որ Հայ Առաքելական եկեղեցին Սուրբ Ծննդյան ու Աստվածահայտնության տոները նշում է միևնույն օրը:

Հոգևորականը հորդորեց չշեշտել կաթոլիկ և ռուս ուղղափառ եկեղեցիների՝ Սուրբ Ծննդյան տոնն այլ օրերի նշելու հանգամանքը, նկատելով, որ սա միայն բաժանություն է սերմանում: «Կարևորն այն է, որ սա Աստծո փառքի տոնն է, որի ժամանակ ուրախանում ենք և մենք՝ Առաքելական եկեղեցու հետևորդներս, և ուղղափառներն ու կաթոլիկները»,- ասաց նա:

Հարցին՝ ինչ պետք է անի եկեղեցին՝ հոգևոր տոների և կոնկրետ դեպքում Սուրբ ծննդյան խորհուրդն ու պատգամաները երիտասարդներին առավել հասանելի դարձնելու ուղղությամբ, Տեր Ավետիսը նկատեց. «Շատ դեպքերում մարդկանց տոների առանձին մանրամասներն ու տոմարական տարբերությունները մարդկանց չեն հետաքրքրում: Իրականության մեջ դրանք հետաքրքրական են նեղ մասնագետների համար: Կարևորն այն է, որ մենք ասում ենք՝ հունվարի 6-ին Սուրբ ծնունդ է և ժողովուրդն այդ օրը եկեղեցի է գալիս, մարդիկ գնում են միմյանց տներ ու միմյանց ավետիս տալիս՝ «Քրիստոս ծնաւ եւ յայտնեցաւ, ձեզ և մեզ մեծ աւետիս»: Հավատավոր մ,արդիկ ապրում են այդ օրով, մեծ շուքով տոնում այն: Սուրբ ծնունդն այն տոնն է, որի ժամանակ ժողովրդին ավտոբուսներով եկեղեցի չեն բերում, նրանք սիրով են գալիս՝ չնայած որ մրսում են եկեղեցիներում»,- ասաց Տեր Ավետիսը:

Հիշեցնենք, որ Հայ առաքելական եկեղեցին Հիսուս Քրիստոսի Սուրբ ծննդյան և Աստվածահայտնության օրը նշում է հունվերի 6-ին: Այդ օրն առավոտյան մատուցվում է Սբ. Պատարագ, որից հետո կատարվում է Ջրօրհնեք՝ Հիսուսի մկրտությունը: Պատարագիչը սուրբ Մյուռոն է կաթեցնում ջրի մեջ և օրհնում այն: Ժողովուրդն այդ ջրից տուն է տանում: Այնուհետև քահանան այցելում է մարդկյանց տներ՝ ավետելու Քրիստոսի ծնունդը: Այստեղից էլ առաջացել է Տնօրհնեքի սովորությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում