Բրիտանացի լրագրողները մանրամասներ են պարզել Մեգան Մարքլի և արքայազն Չարլզի հարաբերությունների մասին, որն այս տարվա մայիսին ամուսնացել է արքայազն Հարիի հետ, գրում է Vanity Fair-ը։
Նշվում է, որ ամռանը Մեգանը և Հարին հյուրընկալվել են արքայազն Չարլզին պատկանող Մեյ ամրոցում՝ Շոտլանդիայի հյուսիսում։ Մեկ շաբաթ նրանք երեկոյան գրքեր էին ընթերցում, զբոսնում շների հետ և շփվում։ Թագավորական ընտանիքին մոտ աղբյուրի խոսքով՝ Չարլզի և Մեգանի «հարաբերությունները շատ լավ են»՝ ավելի լավ, քան երբևէ։
«Չարզլը շատ է աջակցում Մեգանին և հասկանում այն ամենը, ինչ նա վերապրում է սեփական հոր հետ։ Նա Մեգանի նկատմամբ թուլություն ունի։ Չարզլը կարծում է, որ նա լավագույնն է, ինչ պատահել է արքայազն Հարիի հետ»,-ասել է աղբյուրը։









































