РИА Новости-ի փոխանցմամբ, Ռուսաստանն ակնկալում է, որ ուրբաթ օրը Կազանում կայանալիք ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը նվիրված հանդիպումը կդառնա սահմանագիծ, և կողմերը կարող են հասնել կարգավորման հիմնարար սկզբունքների պայմանավորվածությանը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ-ն.
«Այդ հանդիպումը կոչված է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում բաժանարար դեր խաղալուն։ Մենք ակնկալում ենք, որ Բաքուն ու Երևանը կառուցողաբար կարձագանքեն մայիսի 26-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) ղեկավարների դովիլյան հայտարարությանը, որում Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներին կոչ էր արվում քաղաքական կամք դրսևորել և կազանյան գագաթնաժողովի ժամանակ ավարտին հասցնել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների նախագծի քննարկումը։
Կազանում դիտարկվելիք փաստաթուղթը հանդիսանում է կողմերի ու համանախագահող երկրների համատեղ աշխատանքի կարևոր ժամանակաշրջանի արդյունք և ներկայացնում է իրական հիմք՝ հետագա առաջընթաց գրանցելու և խաղաղության համաձայնագրի հետագա նախապատրաստման համար։
Մենք ակնկալում ենք, որ այդ հիմքի վրա կողմերը պայմանավորվածություն ձեռք կբերեն՝ հանուն ողջ տարածաշրջանի խաղաղության, բարգավաճման ու զարգացման»։







































