Սեպտեմբերի 9-ի երեկոյան Փարիզում անհայտ տղամարդը դանակով անցորդների վրա է հարձակվել, փոխանցում է AFP-ն։
Արդյունքում 7 մարդ է տուժել։ Նրանցից երկուսը զբոսաշրջիկներ են Մեծ Բրիտանիայից։ Չորս վիրավորի վիճակը կրիտիկական է։
Հարձակումը տեղի է ունեցել 23։00-ին (տեղի ժամանակով), Լուարա գետի առափնյա շրջանում։ Հանցագործը նախ վիրավորել է MK2 կինոթատրոնի այցելուներին։ Հետո նա հարձակվել է պենտակ խաղացողների վրա (մարզաձև)։ Դրանից հետո Անրի Նոգերի փողոցում հանցագործը երկու անցորդի վրա է հարձակվել։ Եվս մեկ զոհ գլխից է վիրավորվել։
Հարձակվողը բերման է ենթարկվել։ Կասկածյալը ծագումով Աֆղանստանից է։
Իրավապահները հայտարարել են, որ սպանդը, հավանաբար, ահաբեկչության հետ կապ չունի։




































