Reddit սոցցանցի օգտատերերից մեկի ղեկավարն ամեն օր աշխատանքի է բերել իր շանը: Արդյունքում վերջին ամսվա ընթացքում աշխատակիցներից մեկը սկսել է շան հետ վերարտադրել հայտնի ֆիլմերի ռոմանտիկ տեսարանները: Ամեն ինչ սկսվել է «Տիտանիկ» ֆիլմի հայտնի լուսանկարի պատկերումից, սակայն ամեն ինչ շատ ավելի հեռուն է գնացել, քան կարելի էր պատկերացնել: Այս մասին հայտնում է Boredpanda.com-ը:
Թատերական ընկերության աշխատակիցը խոստովանել է, որ յուրահատուկ հոբբիով ինքը զբաղվել է ընդմիջման ժամին՝ 5-10 րոպե: Նրա աշխատանքներում վերարտադրվել են կադրեր 80-ականների ֆիլմերից մինչև ժամանակակից ֆիլմեր:
1. «Տիտանիկ» (Titanic, 1997)

2. «Կեղտոտ պարեր» (Dirty Dancing, 1987)

3. «Սապատավոր լեռը» (Brokeback mountain, 2005)

4. «16 մոմ» (Sixteen candles, 1984)

5. «Լավագույն հրաձիգը» (Top Gun,1986)

6. «Հիշողության օրագիր» (The Notebook, 2004)

7. «Ռայան Գոսլինգ» (Ryan Gosling, 1980-)

8. «Շրջանավարտը» (The Graduate,1967)

9. «Ուրվականը»(Ghost,1990)

10. «Ասա ինչ-որ բան»(Say Anyting…,1989)

11. «Սոված խաղեր»(The Hunger Games,2012)

12. «Սարդ-մարդը»(Spider man, 2002)










































