Հայաստանի հավաքականը խիստ տարօրինակ պարտություն կրեց: Ազգերի լիգայի խաղարկության խմբային փուլի 2-րդ տուրում Հայաստանի հավաքականը հյուրընկալվել էր Մակեդոնիայի ընտրանուն: Մեր հավաքականը պարտվեց 0:2 հաշվով:
Վտանգավոր պահ եղավ 71-րդ րոպեին. Գևորգ Ղազարյանի հեռահար հարվածից հետո գնդակը դիպավ ձախ ուղղահայաց դարպասաձողին. արդարության համար պետք է նշել, որ դարպասապահը վերահսկում էր իրավիճակը:
Մեր ֆուտբոլիստները կարծես դաշտ էին մտել պարտվելու համար: Ազգային թիմի մեկնարկային կազմում չէին առաջատարներ Արազ Օզբիլիսը և Մարկոս Պիզելին: Սա ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի՝ Նեմեց Ռուբոյի, կարելի է ասել վերջին խաղն էր: Մերոնք ուղղակի չէին խաղում, ինչն ընդգծեց նաև հանդիպման մեկնաբանը: Կարծես տեղի է ունեցել դավաճանություն: Հուսանք, որ նոր Հայաստանում նման դավադիր արարքի մեղավորները կպատժվեն:








































