Մանհեթենում տեղի է ունեցել Victoria’s Secret–ի հերթական շոուի մոդելների ընտրությունը։

Բրենդի դեմքը դարձած նոր «հրեշտակների» թվում է հայտնվել նաև 24-ամյա Վինի Հարլոուն, որին արդեն հնարավոր կլինի տեսնել Victoria’s Secret–ի նոյեմբերյան ցուցադրության ժամանակ։

Հիշեցնենք, որ Վինին կանադական մոդել է և ակտիվիստ, որը հայտնի է դարձել «Թոփ–մոդել ամերիկյան ձևով» շոուում մասնակցելուց հետո։ Աղջկա առանձնահատկությունը նրա մաշկի պիգմենտացիան է, որն առաջացել է վիտիլիգո հիվանդության արդյունքում։













































