Այսօր լրագրողների այն հարցին, թե իշխանության ներկայացուցիչը կրկին հրաժարվելու է դեբատների մասնակցությունից, քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանն արձագանքեց՝ իրենց չեն հրավիրել, բայց եթե հրավիրեն էլ, կմասնակցի միայն այն պարագայում, երբ ներկա լինեն մյուս բոլոր ուժերի ներկայացուցիչները: Հարցին՝ իր կողմից ղեկավարված ընկերություններից այժմ որո՞նք են գործում, որո՞նք սնանկ ճանաչվել, որո՞նք են փակվել և ինչքա՞ն հարկ է վճարել պետությանը, Հայկ Մարությանը չպատասխանեց ու պատճառաբանեց. «Այնպիսի հարց տվեցիք, որ ես նույն հարցերը միշտ տալիս եմ իմ հաշվապահին: Կարող եմ կապել իր հետ, և Դուք իմանաք»:












































