Monday, 29 06 2026
Քաղցրաշենում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
15:30
Ռուսաստանը Պերուի քաղաքացիների է հավաքագրել
Անցած 3 օրում գրանցվել է 54 ավտովթար․ 4 մարդ զոհվել է
15:10
Իրանը և Կատարը համաձայնության են եկել 6 միլիարդ դոլար իրանական ակտիվների ապասառեցման շուրջ
Ադրբեջանում «հայ է, ուրեմն հանցագործ» է բարդույթը կհաղթահարվի»
14:50
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը հասել է 360-ի
«Ամբերդ ամրոց»-ում վերականգնման և մաքրման աշխատանքների ժամանակ հայտնաբերվել է Թամար թագուհու մետաղադրամը
Էրդողանը Գազայում Իսրայելի գործողություններն անվանել է ցեղասպանություն
120 շիշ կեղծ օղի՝ «ՎԱԶ-21074» մեքենայում
14:10
Ռումինիայի գրեթե ամբողջ տարածքում վտանգի կարմիր մակարդակ է հայտարարվել շոգի պատճառով
Հրդեհ Կապուտան բնակավայրում
13:50
Արաղչին հայտարարել է, որ Իրանը պատրաստ է Պարսից ծոցի երկրների հետ անվտանգության շուրջ երկխոսության
Նոր մանրամասներ «Չաղ Ռուստամ»-ի հոր սպանության վերաբերյալ
Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը նոր հարվածներ են փոխանակել՝ չնայած շրջանակային համաձայնագրի ստորագրմանը
Խախտումների պատճառով կասեցվել է «ԲՈՆԱՊ»-ի արտադրական գործունեությունը
Ռուսաստանի նախագահը ներքին շուկայում վառելիքի դեֆիցիտը որակել է «ոչ կրիտիկական»
Սիրո Ամիրխանյանը Սանկտ Պետերբուրգի միջազգային իրավաբանական ֆորումում ներկայացրել է հարկադիր կատարման ոլորտի բարեփոխումները
12:50
Հայ ընտրողները վերջերս վերահաստատեցին Եվրոպայի հետ կապերը խորացնելու իրենց ցանկությունը. Գերմանիայի ԱԳ նախարար
Գերմանիայի Նաումբուրգ քաղաքում Արմավիր անունով ծառուղի է բացվել
12:30
Չինաստանի հարավ-արևմուտքում երկրաշարժի հետևանքով 13 մարդ է տուժել
12:20
ԱրարատԲանկի ՓՄՁ վարկային պորտֆելը 2025-ին աճ է գրանցել
12:10
Մակրոնը ձգտում է մեծացնել ԵՄ եկամուտները՝ օտարերկրյա ընկերությունների հարկման հաշվին
Ղազախստանը մարտավար-զորաշարային միջոցառումներ է իրականացնում և բանակը բերում մարտական բարձր պատրաստության
11:50
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 1450-ի. փրկարարական աշխատանքները շարունակվում են
Հայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են հազվագյուտ կրիտիկական հանքանյութերի ոլորտում համագործակցության զարգացման հնարավորությունները
11:30
Պակիստանը հարվածներ է հասցրել Աֆղանստանին. կան տասնյակ զոհեր
Փամբակ գետում հայտնաբերվել է հունիսի 27-ից որոնվող տղամարդու դին
Ուկրաինայի հետ բանակցությունները կարող են անցկացվել Մինսկում. Պուտին
2000-ականների փորձը շատ վատն էր․ վթարային շենքերը պետք է տեսնենք քանդված․ Ավինյան
10:50
ԱՄՆ-ն և Իրանը համաձայնել են դադարեցնել հարվածները և հանդիպում անցկացնել Կատարում. Axios

Երևան-Մեղրի ավտոճանապարհի «Զանգեր» հատվածում «06»-ը մխրճվել է բեռնատարի տակ, 2 կին մահացել են

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Նապոլեոն Օհանյանի նախագահությամբ ավարտվել է Աշոտ Ն.-ի գործի դատական քննությունը:

61-ամյա Աշոտ Ն.-ին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 3-րդ մասով՝ 2 մարդու մահվան պատճառ դարձած վթարի համար:

Ըստ մեղադրանքի՝ 2017 թվականի նոյեմբերի 25-ին, ժամը 18-ի սահմաններում Աշոտ Ն.-ն վարելով իր անձնական օգտագործման «ՎԱԶ- 21063» մեքենան, Երևան-Մեղրի ավտոճանապարհի 172-րդ կիլոմետրում՝ ճանապարհի շրջադարձային հատվածում տեխնիկական տեսակետից թույլ է տվել ՃԵԿ պահանջներին հակասող գործողություններ, արագությունը գերազանցել է, ենթարկվել է սահքի և բախվել է Սերժիկ Գ.-ի վարած «Ման» մակնիշի բեռնատարին, ինչի արդյունքում Աշոտ Ն.-ի մեքենայի ուղևոր Էլինա Ս.-ն տեղում մահացել է, իսկ երկրորդ ուղևորը՝ Աշոտ Ն.-ի քույրը՝ Անժելա Ն.-ն, տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն և ստացած վնասվածքներից մահացել է 2017 թվականի դեկտեմբերի 16-ին:

Առաջադրված մեղադրանքում Աշոտ Ն.-ն իրեն մեղավոր չի ճանաչել: Նա հայտնել է, թե քրոջ՝ Անժելայի հետ մեքենայով ուղևորվել է Կապան՝ այնտեղ բնակվող մյուս քրոջ՝ Ալինայի ամուսնու մահվան տարելիցին մասնակցելու համար:

Իր սանիկ Հայկը, իմանալով իրենց ուղևորության մասին, խնդրել է տատիկին՝ Էլինա Ս.-ին տանել իրենց ճանապարհին գտնվող Բարձրավան գյուղ: Ինքը չի մերժել:

Դեպքի օրը՝ 2017 թվականի նոյեմբերի 25-ի առավոտյան՝ ժամը 11-ի սահմաններում, Եղվարդից իր մեքենայով ուղևորվել են Կապան:

Ժամը 18-ի սահմաններում հասել են Սյունիքի մարզի «Զանգեր» կոչվող հատված:

Ճանապարհն այնտեղ սառցապատ էր ու վայրէջք ուներ: Ինքը մեքենան վարել է 20-30կմ/ժ արագությամբ: Հասնելով շրջադարձի սկզբնամաս՝ մեքենան ընկել է փոսի մեջ, ինքը կորցրել է կառավարումը, մեքենան սկսել է ճանապարհի երթևեկելի մասում պտտվել: Մի քանի վայրկյան անց մեքենան հարվածել է արգելապատնեշին ու կանգ է առել: Մինչև ինքը հասկացել է, թե ինչ է կատարվել, զգացել է երկրորդ հարվածը: Գիտակցության գալով՝ իջել է մեքենայից ու տեսել է, որ իր մեքենան գտնվում է բեռնատարի տակ… Բեռնատարում գտնվողներն են մոտեցել, նրանց օգնությամբ իր մեքենայից հանել են քրոջն ու արդեն մահացած Էլինա Ս.-ին:

Ամբաստանյալը նշել է, թե քննիչի թելադրանքով ու վատառողջ լինելու պատճառով է նախաքննական ցուցմունքի մեջ գրել, թե «Զանգեր» կոչվող հատվածում մեքենան վարել է 30-35 կմ/ժ արագությամբ, շրջադարձի սկզբնամասում մեքենայի տակ սառույցի կտոր է ընկել, ինչից ինքը կորցրել է մեքենայի կառավարումը, մեքենան սկսել է տեղում պտտվել, այդ ընթացքում երկու անգամ հարված է զգացել, ինչից հետո մեքենան կանգնել է:

Միևնույն ժամանակ ամբաստանյալը նշել է, թե քննիչն իրեն չի ուղղորդել, չի համոզել, իր նկատմամբ բռնություն չի գործադրել…

«Ման» բեռնատարի վարորդ Սերժիկ Գ.-ն հայտնել է, թե վարում է «Նիաշ» ՍՊԸ-ին պատկանող բեռնատարը:

2017 թվականի նոյեմբերի 25-ին իր բեռնատարը 19 տոննա պղնձի խտանյութ է բեռնել ու Քաջարանից շարժվել է դեպի Երևան: Մեքենան վարել է ինքը, իր հայրը նստած է եղել կողքին:

Սյունիքի մարզի Գորհայք գյուղի մոտ ճանապարհը եղել է սառցապատ, ինքը մեքենան վարել է իր ուղեմասով: Երթևեկության ժամանակ տեսել է, որ 80 մետր հեռավորության վրա գտնվող շրջադարձից սահելով ու պտտվելով՝ իր մեքենային է մոտենում մի «06»: Ինքն իր բեռնատարը մոտեցրել է աջակողմյան արգելապատնեշին ու արգելակել է: Բայց վայրկյաններ անց «06»-ը հետևի աջ կողմով բախվել է իր մեքենային ու մտել է իր մեքենայի տակ:

Ինքն ու հայրն անմիջապես իջել են, մոտեցել են «06»-ին, օգնել, մեքենայից հանել են վարորդին ու նրա կողքին նստած կնոջը: Քիչ անց վարորդն ասել է, թե իր մեքենայում մի ուղևոր էլ կա: Դրանից հետո «06»-ի հետևի նստատեղից հանել են տարեց կնոջ դիակ…

Բեռնատարի վարորդը նշել է, որ իր մեքենան դեպքի վայրում տեղաշարժել է իրավապահների ժամանելուց հետո՝ նրանց ցուցումով: Նաև նշել է, թե սառցապատ հատվածում մեքենան վարել է 10-15 կմ/ժ արագությամբ, իր մեքենան բեռ էր բարձած, ինքը վերելք էր բարձրանում, ավելի արագ չէր կարող վարել:

Դատաավտոտեխնիկական փորձաքննության եզրակացությամբ՝ «06»-ը սառցապատ ճանապարհի շրջադարձային հատվածում սահմանված՝ 24 կմ/ժ-ն չգերազանցող արագության փոխարեն դեպքի պահին շարժվել էր 40-50 կմ/ժ արագությամբ, «06»-ի վարորդը տեխնիկական տեսակետից թույլ է տվել ՃԵԿ պահանջներին հակասող գործողություններ, իրեն զրկել է տվյալ ճանապարհատրանսպորտային պատահարը կանխելու հնարավորությունից:

Դատարանը հաշվի է առել, որ Աշոտ Ն.-ն բնութագրվում է դրական, վատառողջ է, վատառողջ է նաև նրա կինը: Տուժողների իրավահաջորդները Աշոտ Ն.-ի նկատմամբ բողոք, նյութական պահանջ առաջ չեն քաշել, խնդրել են նրա նկատմամբ մեղմ վարվել:

Աշոտ Ն.-ն մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 3-րդ մասով և դատապարտվել է 4 տարի իրական ազատազրկման՝ 3 տարով զրկվելով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից:

Պատժի սկիզբը կհաշվվի Աշոտ Ն.-ին փաստացի կալանքի տակ առնելու պահից, եթե այս դատական ակտն օրինական ուժի մեջ մտնի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում