Իսրայելում ԱՄՆ դեսպան Դևիդ Ֆրիդմանը հայտարարել է, որ սպասում է, որ Իսրայելը Հոլանի բարձունքները ընդմիշտ կպահի: Այդ հայտարարությունը հակասում է Թրամփի՝ ազգային անվտանգության գծով խորհրդական Ջոն Բոլթոնի հայտարարությանը՝ գրում է mignews.com-ը:
Ֆրիդմանը հայտարարել է, որ ԱՄՆ իշխանությունները կարող են մտածել ապագայում Հոլանի բարձունքների վրա Իսրայելի ինքնիշխանության հաստատման վերաբերյալ:
«Ես անձամբ չեմ կարող պատկերացնել իրավիճակը, որ Հոլանի բարձունքները վերադարձվի Սիրիային: Ես, անկեղծ ասած, չեմ կարող պատկերացնել մի իրավիճակ, երբ Հոլանի բարձունքները Իսրայելի մաս չեն կազմի»,- ասել է Ֆրիդմանը:










































