Thursday, 02 07 2026
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Երևան-Սևան ավտոճանապարհին միջին նորոգման աշխատանքներ են կատարվում
Վստահ եմ, որ Հայաստանի և Կորեայի միջև ձևավորված համագործակցությունը նոր հնարավորություններ կստեղծի. ՇՄ նախարար
Անտառի դժվարանցանելի հատվածում հայտնաբերվել է որոնվող քաղաքացին
Հանս Կլյուգեի հետ քննարկեցինք համագործակցության հնարավորությունները խոշոր միջազգային միջոցառումների շուրջ, որոնք կհյուրընկալի Հայաստանը. Անահիտ Ավանեսյան
Հրդեհ՝ Բաղրամյան բնակավայրում գտնվող պահեստում
Կոտայքի ուսուցիչները բարելավել են թվային հմտությունները
Ոստիկանները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանա
Մասիս համայնքում հողերի ապօրինի շահագործման և ոչ նպատակային օգտագործման փաստերով ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը դիմել է իրավապահ մարմիններին
Անահիտ Ավանեսյանը Ստամբուլում մասնակցում է առողջապահական համակարգերի պատրաստվածությանը նվիրված համաժողովին
Փորձագիտական կենտրոնի մասնագետները կանխել են հանցավոր արարք. նույնականացվել է սոցցանցում տարածված տպագիր տեքստի իրական հեղինակը
23:10
Հնդկաստանն անհրաժեշտության դեպքում պատրաստ է վառելիք մատակարարել Ռուսաստան
Մեկ օրում հայտնաբերվել է 12 հետախուզվող. ՆԳՆ
Բրազիլիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Անապահովության գնահատման նոր համակարգը ներդրվել է
22:30
Մենք միջակ թիմ ենք. Շվայնշտայգեր
2026-ի առաջին կիսամյակում պետական բյուջե են մուտքագրվել 1 տրլն 556 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր. ՊԵԿ
Եգիպտոսի նախագահը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
21:50
Վենեսուելայում երկրաշարժից 8 օր անց հաջողվել է փլատակներից ողջ դուրս բերել անվտանգության աշխատակցին
ՍԴ-ն իր պես ստերիլ որոշում է կայացնելու. Թրամփը և Պուտինը արդեն որոշել են
21:30
Ալբանիայում ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են եղել. կան տուժածներ
Այս ընտրություններում պետական ռեսուրսը հաղթեց փողին. ՍԴ-ն անփոփոխ կթողնի ԿԸՀ որոշումը
21:09
Սանտի Կասորլան ավարտեց կարիերան
Ի՞նչ սկզբունքներով և ձևաչափով է Հայաստանը հարաբերվելու Կենտրոնական Ասիայի հետ
20:50
Ռուսական «ստվերային» նավատորմն ու ԱԹՍ-ների լրտեսական արշավը Եվրոպայում
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է
20:30
Կիևում ռուսական զանգվածային հարվածների զոհերի թիվը հասել է 20-ի. սգո օր է հայտարարվել
Անընդունելի է օրենսդրությամբ չնախատեսված վճարների վերաբերյալ կառուցապատողի պահանջը հանրային ծառայողներին․ քաղաքաշինության կոմիտե
20:10
Դրեզդենում բացվել է կիսահաղորդիչների նոր գործարան
Քննարկումներ Սևանավանքի զբոսաշրջային միջավայրի բարելավման ուղղությամբ

Ինչո՞ւ է աղմկում Հովիկ Աբրահամյանը․ քրեական գործ նախկին վարչապետի դեմ

Հովիկ Աբրահամյանն այսօր գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում՝ իրեն ներկայացնելով քաղաքական հալածյալի կարգավիճակում։ «․․․Խուզարկություն կատարվեց Մխչյանի մեխանիկական գործարանի տարածքում և նախ հրապարակայնորեն փորձ արվեց տարածքը կապել իմ անվան հետ, իսկ այդուհետ՝ այդ տարածքում հայտնաբերված զենքերը կապել Մարտի 1-ի հետ: Ակնհայտ է, որ փաստերի նման շղաթայական խեղաթյուրման թիրախը ես էի: Թերևս դա է պատճառը, որ առ այսօր հրապարակված չեն փորձաքննության արդյունքները: 2018թ. սեպտեմբերի 4-ին, կայքերից մեկին տված հարցազրույցում քննադատեցի ՀՀ իշխանությունների այդ գործելաոճը: Ի պատասխան դրա` հարցազրույցից ընդամենը մեկ օր անց ծանուցում ստացա՝ մեկ այլ քրեական գործով որպես վկա ՀՀ հատուկ քննչական ծառայություն հրավիրվելու մասին: ՀՔԾ-ում ինչ-որ շինծու քրեական գործով ինձ նախ հարցաքննեցին որպես վկա, ապա դրանից անմիջապես հետո անհիմն մեղադրանք առաջադրեցին և ստորագրություն վերցրին՝ երկրից չհեռանալու մասին: Զավեշտալի է, երբ ոչ ականջահաճո հարցազրույցից հետո մարդուն հրավիրում են ՀՔԾ, ակնհայտ կեղծ մեղադրանք առաջադրում՝ նպատակ ունենալով լռեցնել ցանկացած այլակարծություն․․․

Առայժմ արձանագրեմ, որ ՀՀ իշխանությունների կողմից իրականացվող «մարդաորսը», ազատ խոսքի ու այլակարծության ճնշմանն ուղղված գործողությունները լավ հանգրվան չեն ունենալու»,- գրել է Հովիկ Աբրահամյանը:

Ավելորդ է ասել, որ նախկին վարչապետը գլխիվայր շուռ է տվել փաստերը՝ տպավորություն ստեղծելով, թե քրեական հետապնդման է ենթարկվում tert.am-ին տված հարցազրույցի համար։ Իրականությունն այն է, որ, այսպես կոչված, «Ավազահատիկի» գործն արդեն ընթացքի մեջ էր, երբ նախկին վարչապետը հանդես եկավ հրապարակային խոսքով, ընդ որում՝ այդ հարցազրույցն ավելի շատ հրապարակախոսական խոհափիլիսոփայական մենախոսություն էր, քան՝ ընդդիմադիր հայացք։ Համենայն դեպս, Աբրահամյանի հիշատակած հարցազրույցում չկային ընդդիմադիր հստակ շեշտադրումներ կամ գլոբալ քննադատություն իշխանությունների հասցեին։

Այդ հարցազրույցով Աբրահամյանն ավելի շուտ ուղերձ էր հասցեագրում իշխանություններին, որ ինքը, մեծ հաշվով, «անշառ» կերպար է, որը գեղարվեստական ձևակերպումները գերադասում է քաղաքական խոսքից։

Քաղաքական հայտարարություն Աբրահամյանն արել է այսօր, երբ արդեն նրան պաշտոնական մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասի՝ պաշտոնեական լիազորություններն անցնելու և 310-րդ հոդվածի՝ ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը հատկանիշներով։ Այլ խոսքով՝ Աբրահամյանն օգտագործել է իր պաշտոնական դիրքը՝ ընդդիմադիր գործարարից բիզնեսը խլելու նպատակով։

Կարծում ենք՝ Հայաստանում որևէ մեկը չի կասկածում, որ քրեաօլիգարխիայի «կուռատոր» համարվող նախկին վարչապետը կարող էր նման արարք գործել՝ հատկապես, որ նախկին համակարգի իշխանության քսան տարիները լեցուն են այդօրինակ բազմաթիվ օրինակներով։ Հովիկ Աբրահամյանն ու նախկին համակարգի կարկառուն ներկայացուցիչները կարող են հետապնդվել ապօրինի հարստացման բազմաթիվ դրվագներով, որոնք ուղեկցվել են ուրիշի բիզնեսը խլելու, այլոց ունեզրկելու տասնյակ, հարյուրավոր փաստերով։

Որևէ մեկը չի կասկածում նաև, որ Հովիկ Աբրահամյանը, մեղմ ասած, ստում է ու նրան են պատկանում նաև Մխչյանի մեխանիկական գործարանն ու այնտեղ հայտնաբերված մեծաքանակ զենք-զինամթերքը։ Եթե նախկին վարչապետի «սուխոյ ատկազ»-ի հետևանքով ազատազրկվեց նրա եղբայրը, չի նշանակում, թե հասարակությունը պետք է տուրք տա Հովիկ Աբրահամյանի, այսպես կոչված, քրեական մտածողությանը։

Այլ խնդիր է, թե ինչքանով հայտնաբերված զենքը կապ ունի Մարտի 1-ի հետ։ Փորձաքննությունը դեռ չի ավարտվել, սակայն այս դեպքում ևս կարծում ենք՝ շահարկումների տեղիք է տվել ՀՔԾ-ի ու ԱԱԾ-ի անհարկի ցուցադրականությունը, այսպես կոչված՝ «մասկի շոուն»։ Ապօրինի զենք-զինամթերքի առկայությունն արդեն քրեորեն հետապնդելի արարք էր ու բավարար հիմք, որպեսզի քրեական գործ հարցուցվեր այն պահողի կամ պահողների դեմ ու ամենևին պետք չէր՝ մինչև փորձաքննությունը, հայտարարել հայտնաբերված զենքի մարտիմեկյան հնարավոր հետքի մասին։ Եթե այդ վարկածը չհաստատվի, ակամայից լեգիտիմություն է ստանում Աբրահամյանի պնդումը, թե ինքը թիրախավորվում է քաղաքական նպատակներով, եթե նույնիսկ նա միանգամայն օրկնական հիմքերով մեղադրվում է մի շարք քրեական գործերով։

Ի դեպ, մարտի 1-ի գործով երեկ Հովիկ Աբրահմյանին աջակցել է նրա խնամի Գագիկ Ծառուկյանը։ Եթե Հովիկ Աբրահամյանը Մարտի 1-ի հետ կապ ունի, ես ինչպես ասացի, թող Ծառուկյանին գնդակահարեն հրապարակում, նույնն էլ Աբրահամյանն էլ պատրաստ է, որ իրեն հրապարակում գնդակահարեն․ երեկ լրագրողների հետ զրույցում նշել է ԲՀԿ առաջնորդը՝ պատասխանելով հարցին, թե ինչպիսին կլինի իր արձագանքը, եթե պարզվի, որ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը կապ ունի Մարտի 1-ի հետ: «Մարդկանց շանտաժի ենթարկել չի կարելի: ՀՔԾ-ն ասել է զենքերը ստուգում են, հիմա երբ կստուգեն, պատասխանը կստանաք, այն ժամանակ էլ ասեք: Այդ հարցերը քննչական մարմիններին տվեք»,-ասել է Ծառուկյանը:

Մյուս կողմից՝ Գագիկ Ծառուկյանը Մարտի 1-ից իրեն սահմանազատում է՝ հստակ տարանջատվելով Ռոբերտ Քոչարյանից, պատարա՞ստ է երկրորդ նախագահի մասով նման հստակ գնահատական հայտնել Հովիկ Աբրահամյանը, թե՞ նա դեռ երկար է խորհելու՝ որ ճամբարում կազմակերպել իր պաշտպանությունը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում