Վերջերս Չինաստանի հարավարևելյան շրջանի ռեստորաններում, ինչպես Գուանդունը, կատուների միսը մեծ հանրաճանաչություն է վայելում։
Այս շաբաթվա սկզբում բեռնատարով Գուանդուն նահանգ են ուղարկել հազար կատվի, որոնք ռեստորանների համար միս պետք է դառնային։ Սակայն Չանշան քաղաքում բեռնատարը վթարի է ենթարկվել։ Վարորդին հիվանդանոց են տեղափոխել։

Տեղացի կամավորները շտապել են օգնություն ցուցաբերել վանդակներում նստած քաղցած ու ծարավ կատուներին։ Կենդանիներին խնամել են և կերակրել։ Հետո նրանց փոխանցել են Չանշա քաղաքի կենդանիների ասոցացիային։













































