Այսօր մեր ցանկությունը ոչ թե գալ և փող աշխատելն է, այլ մենք ուզում ենք պիտանի լինել Երևանին: Այս մասին այսօր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախաձեռնությամբ անցկացվող «Կայուն և հարմարավետ քաղաքներ» խորագրով միջազգային կոնֆերանսին հայտարարեց ԲՀԿ նախագահ, «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը:
«Գիտեք՝ կայացած, ունևոր, ոչ մի անգամ պետական պաշտոնի չեմ եղել, մարդ ինչքան կամեցող ա, Աստված իրան այդքան տալիս է: Մի մարդու պատճառով ամբողջ Երևանը չպետք է տուժի»,- ասաց Գագիկ Ծառուկյանը:









































