Լիբանանյան Տրիպոլի քաղաքում ծայրահեղ իսլամիստները, ի նշան բողոքի, հրդեհել են քրիստոնեական հնագույն գրադարանը, հաղորդում է Agence France-Presse-ը:
Գրադարանում գրեթե 80 հազար գիրք ու ձեռագիր կա, որոնց երկու երրորդը վառվել են: Այն գրքերը, որոնք հնարավոր է եղել փրկել, վնասված են:
Գրադարանը պատկանում է հունական քահանա Իբրահիմ Սուրուժուին: Վերջերս նրան մեղադրել էին Մուհամեդ մարգարեի վերաբերյալ վիրավորական նյութերի պատրաստմանը մասնակցելու համար, սակայն հետագայում իշխանությունները հերքել էին նրա մասնակցությունը:









































