Youabian Puma կաբրիոլետը ճանաչվել է 2014թ. ամենատգեղ ավտոմեքենա, կարծում է բրիտանական gmotors.co.uk ավտոկայքը:
Youabian Puma-ն իրավամբ կարելի է անվանել ամենատգեղ ավտոմեքենա: Այն կրում է մեքենան ստեղծողի ու վայրի կատվի անունը: Մեքենան իր սարսափելի տեսքով որոշ փոփոխություն է մտցրել նոր մեքենաների գլամուրային շարքում, որոնց ստեղծման վրա աշխատել են հազարավոր դիզայներներ:
Մեքենայի չափերն են՝ 6416х2362х1828 մմ, այն ունի 20 դյույմանոց անվասկավառակներ:
Հրեշավոր կաբրիոլետն ունի 7.0 լիտր ծավալով 8-մխոցանի բենզինե GM ագրեգատ՝ 505 ձիաուժ հզորությամբ: Մեքենան ստեղծողների հավաստմամբ՝ այն տեղից պոկվում է ընդամենը 5,9 վայրկյանում:
Մեքենան արժե 1 մլն 100 հազար դոլար:








































