«Սասնա ծռեր» կուսակցության համագումարը տեղի կունենա սեպտեմբերի 29-ին: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 7-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց կուսակցության ստեղծման նախաձեռնող խմբի անդամ Վարուժան Ավետիսյանը:
«Համագումարի ժամանակ կընտրեն ղեկավար կազմի անդամներին, ապա նաեւ ղեկավարին: Թե ովքեր կլինեն, այս պահին չեմ կարող ասել, որովհետեւ դա որոշվելու է համագումարի ժամանակ»,- ասաց Վարուժան Ավետիսյանը:





































