Մեծ Բրիտանիայի ԱԳ նախկին նախարար 54-ամյա Բորիս Ջոնսոնն ամուսնալուծվել է կնոջից՝ Մարինայից, երբ վերջինն ամուսնուն հերթական դավաճանության մեջ է մեղադրել, հաղորդում է The Sun-ը։
Պարբերականի տվյալներով՝ ամուսիններն այլևս միասին չեն ապրում։ Մեծ Բրիտանիայի ԱԳ նախկին նախարարը և Մարինա Ուիլերն ամուսնացած էին 25 տարի։
«Մայրս երբեք նրան հետ չի ընդունի»,-ընկերներին ասել է Լարա Ջոնսոնը՝ հորը «էգոիստ» անվանելով։
2004-ին և 2010-ին ևս Մարինա Ուիլերն ամուսնուն դավաճանությունների մեջ է մեղադրել։








































