Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Գարեթ Բեյլը, հավանական է, արդեն առաջիկա մրցավեճում կկարողանա օգնել իր թիմին:
24-ամյա ֆուտբոլիստն արդեն ապաքինվել է վնասվածքից, սակայն դեռևս հայտնի չէ, թե նա ֆիզիկական ու հոգեբանական ինչպիսի վիճակում է գտնվում: «Արքայական ակումբ»-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին, միևնույն ժամանակ, նրան ընդգրկել է Իսպանիայի Լա Լիգայի առաջնության 18-րդ տուրի «Սելթա»-ի դեմ երկուշաբթի օրը կայանալիք հանդիպման հայտացուցակում:
«Նա հայտացուցակում է, սակայն ես դեռևս չեմ որոշել, թե խաղալու է նա արդյոք թե ոչ: Նա մարզվել է այս շաբաթվա ընթացքում, իր հետ ամեն ինչ կարգին է, ոչ մի խնդիր չկա: Սակայն մենք, հնարավոր է, սպասենք մի փոքր ևս, որպեսզի նա հավաքի լավագույն մարզավիճակ»,- ասել է իտալացի մասնագետը:







































