Բրիտանացի դերասանուհի Էմմա Ուոթսոնը բաժանվել է ընկերոջից՝ Ուիլ Ադամովիչից, ում հետ հանդիպում էր վերջին մի քանի տարիներին:
Էմման և նրա ընկերը՝ Ուիլ Ադամովիչը, որոշել են բաժանվել: Ինչպես հաղորդում են ԶԼՄ-ները՝ զույգը բաժանվել է Էմմայի աշխատանքային խիտ գրաֆիկի պատճառով: Լրագրողները հավատացնում են, որ երիտասարդները հաճախ հանդիպելու հնարավորություն չունեն: Այսպիսով, լուրերն այն մասին, որ Էմման և միլիոնատիրոջ որդին պատրաստվում են ամուսնանալ, սուտ են:
Դերասանուհու ներկայացուցիչների պաշտոնական հայտարարության համաձայն՝ նա Ադամովիչի հետ արդեն մի քանի ամիս չի շփվում:









































