Իրաքի հատուկ ծառայությունները գործողություն են պատրաստում «Ալ-Քայիդա» ահաբեկչական խմբավորման հետ կապված գրոհայինների գրաված Էլ-Ֆալուջա քաղաքն ազատագրելու համար: Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը:
«Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորման անդամները հինգշաբթի են գրավել Իրաքի նշված քաղաքը:
Հատուկ ծառայություններն Էլ-Ֆալուջայում հակաահաբեկչական գործողություն են իրականացրել, որի հետևանքով ութ զինվորական է զոհվել, ինչպես նաև ոչնչացվել «Ալ-Քայիդայի» հետ կապ ունեցող 62 գորհային:







































