Այս օրը նշանավորվեց Սիրիայի Իդլիբ նահանգի բնակիչների զանգվածային փախուստով, որի տարածքում սկսվում է Բաշար Ասադի իշխանական զորքերի և դաշնակիցների լայնածավալ հարձակողական գործողությունը:
Փորձագետների կարծիքով՝ Իդլիբ նահանգի համար պայքարն ամենայն հավանականությամբ վերջինը կլինի և ունի բոլոր շանսերը՝ դառնալու 7 տարի տևած քաղաքացիական պատերազմում ամենադաժանը:
Արևմտյան երկրները պնդում են, որ ռազմական գործողությունները կվերածվեն արյունալի կոտորածի, բայց Սիրիայի և Ռուսաստանի ղեկավարները համոզված են, որ միայն հարձակողական գործողությունը կօգնի դադարեցնել ջիհադիստների գործունեությունը:
Սիրիայի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի իրավապաշտպանները հաղորդում են, որ որոշ ընտանիքներ փորձում են հասնել Թուրքիայի հետ սահմանին, որտեղ տեղակայված են փախստականների ճամբարները: Ռմբակոծված բնակավայրերի մնացած բնակիչները տեղափոխվում են ապստամբների կողմից վերահսկվող տարածք:







































