Մահվան ելքով վրաերթ Ոսկեվազ գյուղում
Հունվարի 4-ին, ժամը 18.30-ի սահմաններում, «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Ոսկեվազ-Օշական ճանապարհին` Ոսկեվազի գյուղապետարանի մոտ, վրաերթի է ենթարկել 1940 թ. ծնված Գրետա Դիլանյանին, որը նույն ավտոմեքենայով հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է:
Ժամը 19.05-ին վարորդն ինքնակամ ներկայացել է բաժին:
Քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ:
Ոստիկանությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ կատարվում է քննություն:








































